Լիբանանը շարունակում է մնալ փախստականներ հյուրընկալող խոշորագույն երկրներից մեկն աշխարհում՝ ապաստան տրամադրելով մոտ 1,5 միլիոն սիրիացիների և շուրջ 200,000 պաղեստինցի փախստականների։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ Լիբանանի բնակչության 44%-ն ապրում է աղքատության մեջ, իսկ հիպերինֆլյացիան շատերի համար անհասանելի է դարձրել հիմնական ապրանքներն ու ծառայությունները։ Փախստականները ամենախիստ տուժածների թվում են. նրանց 90%-ը կախված է հումանիտար օգնությունից՝ իրենց տարրական կարիքները հոգալու համար։
Լիբանանի փախստականները և խոցելի համայնքները բախվում են բազմաթիվ մարտահրավերների։ Գների աճը և համատարած աղքատությունը դժվարացնում են հիմնական ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը, մինչդեռ անվտանգ կացարանի, առողջապահության և եկամուտ ստեղծելու հնարավորությունները սահմանափակ են։ Արդյունքում՝ շատ ընտանիքներ մեծապես ապավինում են հումանիտար աջակցությանը՝ իրենց հիմնական կարիքները հոգալու և կայունությունը վերագտնելու համար։
Փխստականների հարցերով էստոնական խորհուրդը Լիբանանում գործում է 2018 թվականից՝ աջակցելով ճգնաժամից տուժած մարդկանց ինչպես հրատապ արձագանքման նախաձեռնություններով, այնպես էլ նպաստելով նրանց երկարաժամկետ վերականգնմանը։
Նորություններ
No results found.
