Տնտեսական վերականգնում
Մենք աջակցում ենք տեղահանված և ճգնաժամից տուժած մարդկանց՝ վերականգնելու իրենց կենսաապահովմանն ուղղված գործունեությունը։ Մենք օգնում ենք նրանց ներգրավվել աշխատաշուկայում, սկսել փոքր ձեռնարկություններ և նախաձեռնել գյուղատնտեսական գործունեություն։ Մեր նպատակն է տրամադրել կայուն լուծումներ, որպեսզի ծրագրերի ավարտից հետո շահառուները կարողանան իրենց ու իրենց ընտանիքների համար ապահովել կայուն եկամտի աղբյուր։