Այժմ թվային համակարգերն  մարդասիրական արձագանքի անբաժանելի մասն են կազմում: Դրանք օգտագործվում են կարիքների գնահատման, տեղեկատվության կառավարման, ծառայությունների համակարգման, մարդկանց աջակցության ուղղորդման, ռիսկերի վերլուծության, գործունեության մոնիտորինգի, հետադարձ կապի ստացման և որոշումների կայացման համար: Երբ այս համակարգերը լավ են նախագծված և պատասխանատու կերպով կառավարվում են, դրանք կարող են մարդասիրական գործունեությունը դարձնել ավելի օպերատիվ, հաշվետվողական և ներառական:

Այնուամենայնիվ, շատ արձագանքման գործողություններում թվային համակարգերը դեռևս մնում են հատվածական: Կազմակերպությունները հաճախ օգտագործում են տարբեր գործիքներ, մի քանի անգամ հավաքագրում են նույնանման տեղեկատվություն, աշխատում են տվյալների փոխանակման ոչ հստակ պայմանավորվածություններով կամ կախված են այնպիսի համակարգերից, որոնք դժվար է կապակցել միմյանց հետ: Սա կարող է լինել անարդյունավետ, մեծացնել ռիսկերը տուժած մարդկանց համար և դժվարացնել տեղական դերակատարների հավասար մասնակցությունը համակարգված արձագանքմանը:

DigiCap-ը տրամադրում է անկախ, գործնական խորհրդատվական աջակցություն թվային կառավարման, համատեղելիության, տվյալների պատասխանատու օգտագործման, թվային ներառականության, գնումների և թվային համակարգերի գործնական նախագծման վերաբերյալ: Դրա նպատակն է օգնել մարդասիրական դերակատարներին կայացնել ավելի հիմնավորված հավաքական որոշումներ տեխնոլոգիաների, տվյալների և թվային աշխատելաոճերի վերաբերյալ:

DigiCap-ը չի գովազդում որևէ կոնկրետ հարթակ կամ մատակարարի: Այն նախագծված է որպես չեզոք աջակցության մեխանիզմ՝ միջգերատեսչական և համաոլորտային թվային մարտահրավերներին արձագանքելու համար:

Areas of advisory support

1

Համատեղելիություն և թվային էկոհամակարգի նախագծում

DigiCap-ը կարող է օգնել դերակատարներին հասկանալ, թե ինչպես են տարբեր համակարգերը, գործիքներն ու աշխատանքային գործընթացները փոխկապակցված միմյանց հետ, և թե որտեղ կարելի է կատարել գործնական բարելավումներ: Սա կարող է ներառել աջակցություն՝ ուղղորդման համակարգերի, գրանցման գործընթացների, ծառայությունների քարտեզագրման գործիքների, մոնիտորինգի համակարգերի, տվյալների վիզուալիզացման վահանակների, հետադարձ կապի մեխանիզմների կամ հաշվետվողականության հարթակների միջև կապն ապահովելու համար:
2

Թվային ռազմավարություն և գնումների քաղաքականություն

DigiCap-ը կարող է աջակցել կազմակերպություններին և համակարգող կառույցներին՝ սահմանելու թվային կարիքները, համեմատելու տեխնոլոգիական տարբերակները, պատրաստելու տեխնիկական առաջադրանքները, վերանայելու առաջարկները և գնահատելու կոնկրետ գործիքների կամ մատակարարների հետ կապված ռիսկերը: Սա առավելապես օգտակար է այն դեպքերում, երբ դերակատարները դիտարկում են նոր թվային ներդրումներ և ունեն անկողմնակալ խորհրդատվության կարիք՝ նախքան որևէ հարթակի, ծառայություններ մատուցողի կամ ճարտարագետի ընտրության հարցում վերջնական պարտավորություններ ստանձնելը:
3

Թվային լուծումներ, մասնակցություն և ներառականություն

DigiCap-ը կարող է աջակցել թվային լուծումների նախագծմանը կամ հարմարեցմանը (ադապտացմանը), որպեսզի դրանք արտահայտեն դաշտային իրական աշխատանքային գործընթացները, օգտատերերի կարիքներն ու տեղական կարողությունները: Սա կարող է ներառել օգտատիրոջ փորձառության քարտեզագրում, մասնակցային նախագծման դասընթացներ, թվային գրագիտության պլանավորում, հասանելիության վերանայում, լեզվական հարմարեցում և համակարգերի ներդրմանն ու ընդունմանն ուղղված աջակցություն: Նպատակն է ապահովել, որ թվային համակարգերը լինեն կիրառելի, ներառական և հիմնված այն մարդկանց ու կազմակերպությունների իրականության վրա, ովքեր պետք է օգտագործեն դ
4

Տվյալների կառավարում, տվյալների պաշտպանություն և կիբերանվտանգություն

DigiCap-ը կարող է աջակցել տվյալների պատասխանատու օգտագործման գործելակերպերի մշակմանը, ներառյալ՝ տվյալների փոխանակման շրջանակների, հասանելիության հսկողության մոդելների, տվյալների պաշտպանության վրա ազդեցության գնահատման (DPIA) թերթերի, համաձայնության ստացման մոտեցումների, տվյալների մինիմալացման միջոցառումների, մատակարարների պատշաճ ուսումնասիրության և կիբերանվտանգության ռիսկերի նվազեցման գործընթացները: Խորհրդատվական աշխատանքը հիմնված է տվյալների պաշտպանության ընդունված սկզբունքների վրա՝ օգնելով մարդասիրական դերակատարներին նախագծել և օգտագործել թվային համակարգերն այնպիսի եղանակներով, որոնք պաշտ

Դիմել DigiCap-ի աջակցության համար

Մարդասիրական գործակալությունները, համակարգող մարմինները, կոնսորցիումները և տեղական դերակատարների ցանցերը կարող են ներկայացնել DigiCap-ի աջակցության պաշտոնական հայտ՝ օգտագործելով համապատասխան դիմումի ձևը:

Այս նախաձեռնության վերաբերյալ ընդհանուր տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Փախստականների հարցերով էստոնական խորհրդի հետ՝ digicap@refugeecouncil.ee  էլեկտրոնային հասցեով: